ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Միջակ ուղեղների պարունակության մեջ նա, ևս մեկ անգամ, ինստալացիա արեց «թալանչի, ցոփ ու շվայտ նախկինների» ու «ատամները չսարքող, խեղճ ու հարիֆ վարչապետի» սկավառակը

Միջակ ուղեղների պարունակության մեջ նա, ևս մեկ անգամ, ինստալացիա արեց «թալանչի, ցոփ ու շվայտ նախկինների» ու «ատամները չսարքող, խեղճ ու հարիֆ վարչապետի» սկավառակը
10.08.2024 | 13:55

Մեկ անգամ չէ, որ նշել եմ աննա-էրատոյի՝ մեդիամանիպուլացիայում հավասարը չունենալու հանգամանքի մասին: Դրանք բազմաթիվ անգամներ են դրսևորվել, որոնցից շատերը անձամբ եմ վերլուծել ու ներկայացրել իմ համեստ լսարանին:

Այս անգամ, ևս, ձեզ ներկայացնեմ, թե ինչի համար էր Էրատոն ժամանակավորապես լքել իր գերթանկարժեք «լեքսուսն ու ռեկետի փեշակը» ու դարձել էր «տան իսկական կնիկ», ով իր ամուսնու համար տոլմա էր փաթաթում, խաշլամա ու ձվածեղ պատրաստում իր ձեռքով: Էրատոն ուղղակի լավ գիտի թանկարժեք հարսանիքների, ծնունդների ու կնունքների նկատմամբ մեր հասարկության անհագ հետաքրքրության մասին, ու դա հաշվի առնելով էր, որ Մասիսի քաղաքապետի հազար հոգանոց թանկարժեք արարողության ֆոնին (թանկարժեք հագուստներ, ճոխ սեղաններ, թաթուլներ, շքեղ ու մի քանի հարկանի տորթեր, «թալանչի նախկիններ») աննան անմիջապես կապեց գոգնոցը, ամուսնուն էլ ուղարկեց ձմերուկ ու հաց գնելու: Սրանով աննան ևս մեկ անգամ միջակ ուղեղների պարունակության մեջ ինստալացիա արեց «թալանչի, ցոփ ու շվայտ նախկինների» ու «ատամները չսարքող, խեղճ ու հարիֆ վարչապետի» սկավառակը, ու դա, համոզված եղեք, հաջողվեց նրան:

Իսկ թանկարժեք ցանկացած միջոցառում՝ լինի կնունք, ծնունդ, թե հարսանիք, աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրներում ընկալվում է բացասական ֆոնի վրա ու կրկին՝ ենթագիտակցական մակարդակում:

Գագիկ ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Աստված օրհնի մեր բոլոր մանուկների մկրտությունը ու տա նրանց անսահման առողջություն.

Հ.Գ. 2.

Աստծո պատիժը սահմանված է «սուրբ» ձևացող «սատանաների» համար:

Հ.Գ. 3.

Աստված թող մեր հարուստներին ու շատ փող ունեցող աղքատներին կարմիր գծեր տա:

Դիտվել է՝ 3724

Մեկնաբանություններ